29-09-2014 10:26

Թուրքիայում «թուրքերին ցեղասպանության ենթարկած հայերը» թեմայով մրցույթ է սկսվել

Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ երկրի Գազի համալսարանը Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան հետ համատեղ հայերի հանդեպ թշնամանք և ատելություն սերմանող մրցույթ է հայտարարել, որի վերնագիրը ապշեցրել է նաև թուրքական մամուլին: Գազի համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետի և Ադրբեջանի դեսպանատան համատեղ ծրագրով անցկացվում է մրցույթ, որտեղ ընդունվելու են հոդվածներ «Երբ բոլորը քնած էին. Անատոլիայից Կովկաս հայերի իրականացրած կոտորածները» վերնագրով:
Մրցույթի տեքստում նշվում է, թե 1915-ին Թուրքիայի արեևելքում և արևմուտքում այնպիսի տեղ չի եղել, որտեղ հայերը թուրքերի կոտորածներ չեն կազմակերպել: Կազմակերպիչների ցինիկության աստիճանը հասել է նրան, որ մրցույթի արդյունքների հայտարարման օր է նշանակվել Հրանտ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին: