Բավ է պառակտվել
06-05-2014 10:04

Էրդողանի հայերին ուղղված ցավակցական ուղերձը ցեղասպանության ժխտման տեքստ էր. Թուրքիայի ՄԻՊ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցական ուղերձը որպես «ցեղասպանության ժխտման տեքստ»է որոկել երկրի մարդու իրավունքների գրասենյակի Ստամբուլի մասնաճյուղը տեղեկացնում է Hye Tert-ը։
Գրասենյակի ներկայացուցիչները մամուլի ասուլիս են հրավիրել և արձագանքել են Էրդողանի հայտարարությանը։ «1915թ.-ին Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ տեղի ունեցածը ցեղասպանություն էր»,-ասել են ասուլիսի մասնակիցներն ու տեղեկացրել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ արշավ են սկսելու՝ «ժխտմանը վերջ տալու» կոչով։ Գրասենյակը նկատում է, որ վարչապետի ուղերձում Թուրքիայի օգտագործած լեզուն դրականորեն փոխվել է, և դա պայմանավորել են ժխտման դեմ մղվող պայքարով։.«Չնայած այս անգամ լեզուն փոխվել է, սակայն տեքստը դարձյալ ժխտման տեքստ է»,- ասել է գրասենյակի անունից հանդես եկող Էրեն Քեսքինը։ Նախաձեռնողները նշել են, որ Էրդողանի հայտարարությունից անմիջապես հետո կառավարությանը կից պատմաբանների հանձնաժողովն ապրիլի 24-25-ին Վանում քննարկում է կազմակերպել «Առաջին համաշխարհային պատերազմն ու հայերը» թեմայով։ Միջոցառման ընթացքում կրկնվել է 100-ամյա ժխտման թեզն այն մասին, որ ցեղասպանությունը հայերն են իրականացրել և, ռուսների հետ համագործակցելով, թիկունքից հարվածել են Օսմանյան կայսրությանը։