Բավ է պառակտվել
24-04-2014 16:20

Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության պատերազմում. թուրք հեղինակ

Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Չենգիզ Աքթարը ''Հայոց ցեղասպանություն. Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության պատերազմում'' խորագրով հոդված է տպագրել ՛՛Ալջազիրա՛՛ պարբերականում:

Նա իր հոդվածում անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություննրին, և որպես վերջինիս առկախման հիմնապատճառ համարել ադրբեջանական գործոնը:

՛՛Ադրբեջանի հետ ունեցած էներգետիկ շահերը ստիպեցին Թուրքիային վերադառնալ Հայաստանի հետ ավանդական թշնամական հարաբերություններին և արձանագրությունները ձախողվեցին՛՛,- նշված է հոդվածում:

Աքթարը առանձնացնում է Թուրքիայի քաղաքականության 3 ուղղություններ, որոնք ուղղված են 1915թ-ի դեպքերի ժղտողականությանը: Առաջինը` լոբբիստական գործունեությամբ խոչընդոտել օրենսդրական բանաձևերի ընդունման գործընթացին: Երկրորդ` արևմտյան ակադեմիական շրջանակներում փորձում է պատմագիտական ներուժով ցեղասպանության մերժողականություն արմատավորել: Երրորդ` փորձ է կատարվում 1915թ-ի տեղի ունեցած այլ դեպքերի (օրինակ` Սարիղամիշի ճակատամարտ) լուսաբանման արդյունքում շեղել բուն իրողություններից:
՛՛Թուրքիայում 1915թ-ի դեպքերի վերաբերյալ հանրային լայն շրջանակներում չկա իրական պատկերացում: Հիշողությունները աղավաղվել են և նվազագույնի է հասցվել պետության կողմից՛՛:

Ըստ թուրք հեղինակի Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության պատերազմում: Հայերի բնաջնջումը, ինչպես էլ այն անվանենք, իրենց պատմական տարածքներում ակնհայտ փաստ է:

Թուրք հեղինակը ողջունելի է համարում Թուրքիայի աճող հասարակական շարժումները, որոնք ճանաչում և գիտակցում են եղելությունը:

՛՛Ջինը դուրս է եկել շշից: Երբ և ինչպես կարող է ազդել պետության քաղաքականության վրա դժվար է կանխատեսել, սակայն մինչև հարաբերությունների կարգավորումը հասարակական ակտիվությունը և իրազեկման աստիճանի բարձրացումը կհանդիսանան միակ կայուն ակտիվները՛՛,-նշել է Չենգիզ Աքթարը: