Բավ է պառակտվել
08-09-2015 13:18

Թուրքիան ստիպված է լուծել իր ներքին խնդիրները

Թուրքագել Լևոն Հովսեփյանը այսօր պատասխանելով Gisher News-ի հարցին, թե ինչ ազդեցություն կունենան Թուրքիայի ներքին խմորումները հայ-ադրբեջանական լարվածության վրա, արդյոք դա զսպիչ հանգամանք չի հանդիսանա Ադրբեջանի համար, ասաց.
«Երբ Թուրքիայում այժմ նման բարդ, լարված իրավիճակ է, իհարկե, թուրքական պետությունը իր ռեսուրսները դեպի ներս է ուղղում, և արտաքին միջավայրից որոշակիորեն փորձում է ուղղել դեպի ներքին խնդիրներ: Այս առումով կարող է լինել որոշակի ազդեցություն: Որքան այս լարված իրավիճակը պահպանվի Թուրքիայում, այնքան նա ստիպված կլինի իր ռեսուրսները ուղղել դեպի ներս»:

Մարինե Բարսեղյան