22-09-2014 15:14

Թուրքիան պետք է միջոցներ ձեռնարկի հայկական եկեղեցու պայթեցման դեմ

Թուրքիան պետք է անմիջապես հանդես գա Սիրիայի Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման համապատասխան դատապարտող հայտարարությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, ISIS-ի գրոհայինները ականապատել եւ պայթեցրել են Սիրիայի Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դեր Զորն անապատ է, որը դարձել է մահվան ճանապարհ մեկուկես միլիոն հայերի համար, ովքեր զոհվել են Օսմանական կայսրության կողմից պլանավորված եւ իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետեւանքով:
Դա եւս մեկ ապացույց է, որ ցեղասպանության հանցագործությունը շարունակվում է այնքան, մինչդեռ այն ճի ճանաչվել եւ չի պատժվել ամբողջությամբ: Եթե Թուրքիան կապ չունի Դեր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, այն պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»,- նշել է Սարգսյանը: