Բավ է պառակտվել
15-04-2014 14:14

Թուրքիայի կառավարությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարող հատուկ խումբ է ստեղծվել

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձևի ընդունումից հետո Թուրքիան սկսել է մշակել հակաքայլերի հաջորդականութուն: Առաջնահերթ Թուրքիայի կառավարությունում ձևավորվել է հատուկ խումբ, որը պետք է ակադեմիական և քաղաքական դաշտում հայկական սփյուռքի աշխատանքների դեմ հակագործողություններ ծավալի: Խմբի աշխատանքները ղեկավարելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը: Կառավարությանն առընթեր այդ մարմինը 1915-ի վերաբերյալ «Ինչ է եղել իրականում» թեմայով ամբողջ աշխարհում հանրային քննարկումներ, գիտաժողովներ և հանդիպումներ պետք է կազմակերպի:
Հիշեցնենք նաև, որ բանաջևի ընդունիմից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անհանգստացացծ զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին: