Բավ է պառակտվել
22-04-2014 14:22

«Թուրքիան որդեգրել է Ցեղասպանությունը ժխտելու նոր մոտեցում».մասնագետ

Ցեղասպանության խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր վեր հանող «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» գիրքն, այսօր լարգորեղների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեցին «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվրցյանն ու Պատմաբան Արմեն Մարուքյանը: Պատմաբանի ներկայացմամբ՝ այս գրքում ցույց է տվել, որ Կարսի պայմանագիրը ապօրինի գործարք է, որը փաթաթեցին Սովետական Հայաստանի վզին: Վերջինս նաև ավելացրեց, որ այս հարցը ոչ թե պետք է բարձրացվի մարդու իրավունքների դատարանում, այլ դատական հայցը պետք է ներկայացվի ՄԱԿ-ի դատարանում: «Մենք ոչ թե ինչ-որ անհատների, այլ պետության դեմ ենք պայքարելու: Իսկ որպես հիմքեր շատ փաստաթղթեր ունենք»,- տեղեկացրեց պատմաբանը: Պատմաբանի խոսքով՝ Օսմանյան կայսրության տարածքի վրա միայն Թուրքիան է հանդիսանում Օսմանյան կայսրության իրավահաջորդը, հետևաբար նա էլ պետք է վճարի Օսմանյան կայսրության պարտքերը:
Հայկազուն Ալվրցյանն էլ ավելացրեց նշելով. «Վաղաժամ է խոսել թուրք հասարակության փոփոխության մասին: Դա ընդամենը Ստամբուլ քաղաքում մտավորականության մեկ խմբի գործողություն է: Ստամբուլը և Թուրքիան բոլորովին այլ բաներ են: Այսօր Թուրքիայում ակնհայտ է մեկ շարժում՝ չի կարելի անվերջ ժխտել ցեղասպանությունը: Դա մտավորականների և որոշ քաղաքական շրջանների մոտ է: Բայց նրանք ասում են, թե պետք է ներողություն խնդրել հայ ժողովրդից և անցնել առաջ: Այստեղ թաքնված է Ցեղասպանությունը ժխտելու մեկ նոր մոտեցում»: