Բավ է պառակտվել
07-06-2014 12:25

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ թուրքերը ֆիլմ կնկարահանեն

Թուրքիայի վարչապետի խորհրդականներից Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի շրջանակներում առաջիկա ամիսներին ֆիլմի նկարահանումներ են սկսվելու: Թուրքական Hurriyet-ը հայտնում է, որ Թուրքիայի վարչապետի խորհրդականներից Իբրահիմ Քալընը Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթով է հանդես եկել՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության դեմ պայքարի աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ:

Իբրահիմ Քլընը նշել է, թե ամիսներ անց սկսվելու է Հայոց ցեղասպանության փաստը ժխտող գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքները՝ շեշտելով, որ ֆիլմի անունը լինելու է «Իմ սրտի ճաքը»:

Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներն առարկել են ֆիլմի անվան հետ կապված՝ պնդելով, թե վերնագիրը հուշում է ինչ-որ սիրո մասին, սակայն այն պետք է ավելի լուրջ վերնագիր ունենա: Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն նշել է, թե լավ կլիներ իրեն խնդրեին ֆիլմի սյուժեն եւ ինքը կտրամադրի իրական փաստերի հիման վրա «Մուսա լեռ» եւ «Վանի ապստամբություն» վերնագրերով ֆիլմերի սցենարներ: