Բավ է պառակտվել
27-03-2014 12:42

Քեսաբ ներխուժած գրոհայինները թուրքերեն են խոսում

Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից սիրիական Քեսաբ հայաբնակ գյուղաքաղաքի և հարակից բնակավայրերի շուրջ ծավալվող վերջին օրերի իրադարձությունները գրավել են ոչ միայն մեր՝ հայերիս ուշադրությունն, այլև բուռն քննարկումների առիթ են դարձել Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցների համար:
Մասնավորապես «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, վկայակոչելով սիրիահայերից ստացված տեղեկությունները, ահազանգում է, որ Քեսաբից տեղահանված հայերի տները թալանողները թուրքերեն են խոսում:
Նշվում է, որ օրինակ երբ քեսաբցի Անի Բոյմուշաքյանը զանգահարել է Քեսաբի հայ ավետարանական եկեղեցու գրասենյակ, լսափողի այն կողմից նրան թուրքերենով պատասխանել են Ասադի վարչակազմի դեմ պատերազմող ջիհադականնները: Իսկ մեկ այլ քեսաբցի հայի վկայությամբ` տեղահանվելուց հետո երբ նա զանգահարել է իր բնակարան, նրան պատասխանել են ապստամբ գրոհայինները` դարձյալ թուրքերենով: