Բավ է պառակտվել
24-04-2014 11:07

Թուրքական ԶԼՄ-ների արձագանքը ՀՀ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին

Ինչպես որ ակնկալվում էր Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներն արձագանքեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հղած ուղերձին: Հրապարակված նյութերում շեշտադրված առանձնացվում են ՀՀ նախագահի ուղերձի որոշ մտքեր: Ինչպես օրինակ. Անդրադարձ չեղավ Էրդողանի հղած ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձին: Հաջորդիվ՝ Թուրքիան շարունակում է ժխտողականությունը: 3. Թուրքերը մեր թշնամին չեն: Հիշեցում հայ-թուրքական արձանագրությունների մասին: ՀՀ նախագահի ուղերձում տեղ գտած «Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի» մտքը հատկապես շրջանառվում է վերնագրերի տեսքով ու հետևյալ վերաձևակերպմամբ` «Թուրքերը մեր թշնամին չեն»:
Անգամ, «Հյուրրիյեթ» պարբերականի էլ-կայքը մասնավորապես նշում է, որ ՀՀ նախագահի ուղերձում երախտագիտություն է արտահայտվել Ցեղասպանության ժամանակ հայերին օգնության ձեռք մեկնած մարդասեր թուրքերին: «T24» լրատվականն էլ նկատել է տալիս, որ Թուրքիայի ժխտողականությունը Հայաստանի կողմից ընկալվում է ցեղասպանության` որպես հանցագործության շարունակություն: