Բավ է պառակտվել
25-04-2014 17:10

Հաջորդ տարի ևս սպասվում է թուրքական կառավարության ապրիլքսանչորսյան ուղերձ.թուրք դիվանագետ

Ըստ «Ջումհուրիյեթ» պարբերականի՝ մի թուրք դիվանագետ, որը, սակայն, նախընտրել անանուն հանդես գալ հայտարարել է. «Թուրքիայի իշխանությունները, նախապատրաստելով և ապրիլի 23-ին հղելով ցավակցական ուղերձ 1915-ին տեղահանված կամ սպանված օսմանցի հայերի ժառանգներին` ունեցել են 3 հիմնական ակնկալիք»:  Ըստ այդմ՝  այդ ակնկալիքներն են. Վաշինգտոնը փոխի տեսակետը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ: Հաջորդիվ Հայկական սփյուռքը փոփոխության ենթարկի իր մոտեցումները: . Բանակցային գործընթացը վերակենդանացնելու համար Երևանը քայլ կատարի: Աբղյուրի փոխանցմամբ՝ ուղերձ հղելու մասին որոշումը կայացվել է դեռևս նախորդ տարի: Դիվանագետը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի ևս սպասվում է թուրքական կառավարության ապրիլքսանչորսյան ուղերձ: