Բավ է պառակտվել
31-08-2016 15:30

Ռուս զբոսաշրջիկներին Թուրքիայում կարող են թույլ տալ ռուբլիով վճարել

Ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում կկարողանան ազգային արժույթով վճարել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչին: «Ռուսաստանցիները պետք է Թուրքիայում ռուբլիով վճարեն»,-ասել է թուրք նախարարը:

Ըստ նրա, զբոսաշրջային հոսքը Ռուսաստանից Թուրքիա 2016-ի հուլիսի տվյալներով նվազել է 70-80 տոկոսով: Ըստ Զայբեկչիի, նախկի մակարդակի վերականգնմանը կարող է նպաստել ազգային արժույթից օգտվելու հնարավորությունը:

Նախարարը նշել է նաև, որ անվտանգության ոլորտում համատեղ աշխատանք է տարվում ռուս փորձագետների հետ:

Անթալիայի քաղաքապետ Մենդես Տյուրելն իր հերթին ասել է, որ զբոսաշրջիկների հոսքի 66% տոկոսը բաժին է ընկնում ռուսներին: Անթալիայի նահանգապետ Մյունիր Կարաօղլուն նշել է, որ ամեն տարի ավելի քան 3 մլն ռուսաստանցի էր այցելում Անթալիա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները հավանություն են տվել ՌԴ-ից Թուրքիա շաբաթական 63 չարթերային թռիչքի իրականացմանը: