Բավ է պառակտվել
01-02-2016 11:16

A321-ի ահաբեկչության հետևում կարող են կանգնած լինել թուրքական «Գորշ գայլեր»-ը

Սինայի թերակղզում կործանված ռուսական A321 ինքնաթիռի ահաբեկչությունը կարող էր կազմակերպած լինել թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպությունը: Անվտանգության դաշնային ծառայությունում ենթադրում են, որ ռուսական ինքնաթիռի պայթյունի հետևում կարող են կանգնած լինել թուրքական արմատական «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության անդամները, որոնք կապված են ԴԱԻՇ-ի հետ և գործում են արաբական շատ երկրներում, այդ թվում՝ Եգիպտոսում: