Բավ է պառակտվել
06-04-2015 11:47

Թուրքական համալսարանն արգելել է Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողովը

Ստամբուլի «Բիլգի» համալսարանի ղեկավարությունը որոշել է հրաժարվել ապրիլի 26-ին նախանշված «Հայոց ցեղասպանություն. հայեցակարգեր և համեմատական հեռանկարներ» խորագրով համաժողովից։ Համալսարանի ղեկավարության նման որոշումը քննադատություն է առաջ բերել մասնակիցների և թուրքական հասարակության առաջադեմ որոշ շրջանակներում: «Բիլգի» համալսարանի պատմության բաժնի վարիչ Բյուլենթ Բիլմեզը, որը համաժողովի կազմակերպիչներից է, հայտարարել է, որ այժմ իրենք Ստամբուլում նոր վայր են փնտրում միջոցառումն անցկացնելու համար: «Մեկ շաբաթ առաջ մեր դեկանն ասաց, որ կոնֆերանսը մեր համալսարանում չի անցկացվելու: Ցանկացա իմանալ, թե որոշման հետևում ով է կանգնած, ինչու է նման որոշում կայացվել, սակայն որևէ պատասխան չստացա: Շատ զարմացած եմ: Այժմ փորձում ենք միջոցառումը տեղափոխել Ստամբուլում հարմար մի սրահ»,- նշել է համալսարանի պատմության բաժնի վարիչը: Նշենք, որ Ցեղասպանության վերաբերյալ համաժողովն անցկացվելու էր Հայկական սփյուռքի նախաձեռնությամբ, իսկ կազմակերպիչները լինելու էին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, «Բիլգի» համալսարանը և թուրքական «Թարիհ» հիմնադրամը։ Համաժողովին մասնակցելու էին աշխարհի տարբեր երկրների գիտնականներ։ Հրավիրվածների թվում էին Նորման Նայմարքը, Ջեյ Ուինթերը, Դիրկ Մոզեսը, Մյուգե Գյոչեքը, Քեթի Քարմայքլը և ուրիշներ։