26-01-2015 09:19

Թուրք առաջնորդը հանդիպելու է Թուրքիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդին

Այսօր Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլունը Ստամբուլում հանդիպելու է հայ, հույն, ասորի և հրեա համայնքների հոգևոր առաջնորդների հետ: Հանդիպմանը մասնակցելու են նաև ԺՀԿ փոխնախագահներ Մուրաթ Օզչելիքն ու Սեզգին Թանրըքուլուն, ինչպես նաև կուսակցության՝ Ստամբուլի կառույցի ղեկավար Մուրաթ Քարայալչընը: 
Կուսակցության գրասենյակից տեղեկացրել են, որ Քըլըչդարօղլուն հոգևոր առաջնորդների հետ խոսելու է ազգային փոքրամասնությունների պահանջների ու ակնկալիքների մասին: ԺՀԿ ղեկավարը ներկայացնելու է կուսակցության տեսակետն այդ հարցում: