Բավ է պառակտվել
30-04-2015 15:43

Թուրքական ԶԼՄ-ները Ցեղասպանության տարելիցի մասին ավելի շատ են գրել, քան Գալիպոլիի միջոցառումների

Թուրքական լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանության մասին հրապարակումները Գալիպոլիի միջոցառումներից ավելի շատ են եղել. PRNet ընկերությունն է վերլուծել է 2015 թվականի ապրիլի 20-26-ն ընկած ժամանակահատվածում թուրքական մեդիայում ամենաշատը քննարկված նյութերը: Հայոց ցեղասպանության թեմայով նյութերը քանակով երկրորդ են եղել՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին գրվել է 2.404 անգամ: Գալիպոլիի հաղթանակի 100-ամյակը հիշատակվել է 2.036 նյութում։ Առաջատար հնգյակը գլխավորել են ապրիլի 23-ին նշվող Երեխաների օրվա մասին նյութերը, որին նվիրված 6.728 նյութ է եղել: Չորրորդը Թուրքիայում ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական նյութերն են: Նշված ժամանակահատվածում լրատվամիջոցներն ամենից շատ անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նրա անունը հիշատակվել է մոտ 4.000 հրապարակման մեջ։ Երկրորդը եղել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, իսկ երրորդը՝ ընդդիմադիր գործիչ, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։