Բավ է պառակտվել
29-01-2015 10:53

Թուրքական մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ ապրիլի 24-ին մտադիր են գալ Հայաստան

Թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մտադիր են ապրիլի 24-ին Ստամբուլից չարթերային թռիչքով գալ Երևան: Այս մսին հատնում է «Հայկական Ժամանակ»-ը: Աղբյուին հայտնի է դարձել, որ խոսքը մասնավորապես, «Դուրդե»՝ Գեզի այգու շարժման կազմակերպիչների մասին է: 2013-ին ձևավորված սույն էկոլոգիական շարժում, որը պայքարում էր Ստամբուլի Թաքսիմ հրապարակի համար և որի ընթացքում Թուրքիայում մեծ ցույցեր եղան, որոնք ոստիկանությունը ցրում էր արցունքաբեր գազով ու ուժի կիրառմամբ, հետագայում վերածվեց մեծ կազմակերպության՝ «Դուրդե» անունով: 

Այդ կազմակերպության մեջ ընդգրկվեցին թուրքական բազմաթիվ հասարակական կազմակերպություններ՝ ոչ միայն բնապահպանական, ալ նաև մարդու իրավունքների պաշտպանության և այլն: Հիմա փաստորեն, հենց այդ հ/կ-ի ներկայացուցիչներն էլ պատրաստվում են ապրիլի 24-ին գալ Հայաստան և այցելել Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: