Բավ է պառակտվել
06-02-2015 11:32

Թուրք գործիչները կոչ են արել առաջնորդներին ապրիլի 24-ին մեկնել Երևան

Թուրքիայի Մարդու իրավունքների միության և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ կոչ են արել համաշխարհային առաջնորդներին ապրիլի 24-ին մեկնել ոչ թե Չանակալլե, այլ Երևան: Մարդու իրավունքների միությունը, Իզմիրի սաորիների Բարեկամության և մշակութային համաձայնւթյան հարթակը, «Նոր Զարթոնք» կազմակերպությունը, www.suryaniler.com մշակութային հարթակը և սոցիալական և քաղաքական հետազոտությունների «Ջան» հիմնադրամը համատեղ ասուլիս են անցկացրել, որի ժամանակ դատապարտել են Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը, ինչպես նաև ապրիլի 24-ին Չանակալեի ճակատամարտի հարյուրամյակը նշելու Անկարայի նախաձեռնությունը: Իրավապաշտպանների կարծքով՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին թուրքական իշխանությունները ցանկանում են շեղել համաշխարհային առաջնորդների ուշադրությունը և մոռացության մատնել Ցեղասպանությունը: Թուրքիայի Մարդու իրավունքների միության նախագահի տեղակալ Մերալ Չըլդըրը նշել է, որ ապրիլի 24-ին կեղծ հաղթանակի օր տոնելը Ցեղասպանության զոհերի հիշատակին ուղղված վիրավորանք է: Իր հերթին սոցիալական և քաղաքական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Չան Այհան Ըշըկը ընդգծել է, որ եթե պատմությանը առերեսվելու փոխարեն թուրքական իշխանությունները հրավիրում են համաշխարհային առաջնորդներին ապրիլի 24-ին Չանակալե, ապա այդ կարելի է համարել Հայոց Ցեղասպանությանժխտման շարունակություն: Թուրքիայի Մարդու իրավունքների միության անդամ հայտնի իրավապաշտպան Էրն Քեսքինը նշել է, որ Միությունը կատարվածը համաում է հենց Ցեղասպանություն և կոչ է արել համաշխարհային առաջնորդներին մեկնել ոչ թե Չանակալե, այլ Երևան: