Բավ է պառակտվել
14-02-2015 08:49

Ի հեճուկս քեմալականների, թուրք գեղեցկուհին,քրիստոնյա է դարձել

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, հայտնի մանեկեն Թուղջե Քազազը հեռուստաեթերում պարզաբանել է, թե ինչու է քրիստոնեություն ընդունել։ Թուրքական Kanal D-ով հեռարձակվող 5N1K հաղորդման ժամանակ հայտնի մանեկեն Թուղջե Քազազը հայտարարել է, թե քրիստոնեություն է ընդունել ի հեճուկս քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության։ Իմ որոշումը կապված էր իմ հակազդեցությանը որոշակի գաղափարախոսության դեմ։ «Երիտթուրքերի գաղափարախոսությունը մեզ հեռացրել էր մեզնից։ Կրոնը մեզ վախեցնելու համար են ներկայացնում։ Իմ փնտրտուքների արդյունքում որոշեցի քրիստոնյա դառնալ եւ դա ուղղված է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության գաղափարի դեմ»,-ասել է թուրք գեղեցկուհին։