Բավ է պառակտվել
22-04-2015 16:53

Թուրքիան Հայոց Ցեղսպանության հետևանքով շատ հայտնի հայերի է կորցրել. Ազնավուր

Հայերը և թուրքերը ընդհանուր շատ բաներ ունեն, և հասունացել է մեր միջև կատարված ամեն բան խոստովանելու, այդ անջրպետը հաղթահարելու և ճանապարհը շարունակելու պահը: Այդ մասին հարցազրույցում հայտարարել է հայտնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ խոսելով Հայոց Ցեղասպանության մասին: Նա նշել է, որ հայերը երբեք առանձնապես չեն խոսել տվյալ թեմայով: «Կարծես թե, նրանք ամաչում են դրա համար, մինչևդեռ պետք է ամաչեն ոչ թե իրենք, այլ նրանք, ով արել է դա: Սակայն անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայում արդեն կան տվյալ փաստը ճանաչող մարդիկ: Եվ նրանց թիվը աստիճանաբար ավելանում է: Անհրաժեշտ է հասկանալ, որ երբ ես խոսում եմ ցեղասպանության մասին, ես խոսում եմ այն մասին, որ այն չի ճանաչվում պաշտոնապես: Եվ ես նաև ցանկանում եմ ասել, որ եթե ցեղասպանությունը չլիներ, Թուրքիան մի շատ հայտնի երգիչ կունենար՝ ինձ: Նրանք կորցրեցին հայ մտավորականությանը, նրանց չհաջողվեց ոչնչացնել նրանց: Մենք մազապուրծ եղանք, սակայն նրանք շատ հնչեղ անուններով մարդկանց կորցրեցին, ովքեր փախան այնտեղից և ովքեր կարող էին կազմել այդ երկրի մասը: Սակայն այդ ամենը անցյալում է, այժմ մենք 21-րդ դարում ենք և եկել է իրողությանը այլ հայացքով նայելու ժամանակը: Մեր երկու ազգերը շատ ընդհանուր բաներ ունեն, և հասունացել է մեր միջև կատարված ամեն բան խոստովանելու, այդ անջրպետը հաղթահարելու և ճանապարհը շարունակելու պահը», - հայտարարել է Ազնավուրը: