Բավ է պառակտվել
28-11-2014 12:16

Ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը չի մտնի Թուրքիայի Մեջլիսի օրակարգ. թուրքագետ

Այսօր լարգրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Հակոբ Չաքրյանը համոզմունք հայտնեց, թե Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Սեբահաթ Թունջելի կողմից Թուրքիայի խորհրդարան ներակայացված Թուրքիայում մարդկության դեմ իրագործած հանցագործությունների համար ներողություն խնդրելու և պատմության հետ առերեսվելու օրինագիծը չի մտնի Մեջլիսի օրակարգ:
«Չեմ կարծում, որ քուրդ է, թեև մեզ մոտ ներկայացնում են որպես քուրդ: Առոգանությունը քրդի չէ, այդ կուսակցությունն էլ քրդական չէ: Կուսակցության կազմում կան առաջադեմ մտավորականներ, արվեստի գործիչներ: Պարզապես պատգամավորների մեծ մասն են քուրդ»,- ասաց թուրքագետը: Փորձագետի խոսքով, այդ օրինագծով Թունջելը պահանջում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն ազգային մեծ ժողովում պաշտոնապես ներողություն խնդրի մարդկության դեմ իրագործած բոլոր հանցագործությունների համար՝ պետության անունից, մեկ տարում ստեղծել ճշմարտությունների հետազոտման խորհրդարանական հանձնաժողով և բացել Թուրքիայում բոլոր արխիվները, նաև բարոյական և նյութական փոխհատուցում վճարել բոլոր տուծաժներին, երկրում ազգային սուգ հայտարարել իրադարձությունների օրերին: «Կարծում եմ այս օրինագիծը թեև կմարժվի, բայց արդեն Հայոց ցեղասպանության հարցը կմնա Թուրքիայի օրակագում, կնպաստի նաև Հայոց ցեղասպանության հարցի վերարծարծումների ակտիվացմանը, ավելի հանդուգն կլինեն այն մարդիկ, ովքեր կցանկանան արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, քանի որ Թուրքիայի խորհրդարանն այդ հարցը քննարկել է: Անտրամաբանական կլինի այն մարդկանց, մասնավորապես մտավորականների ձերբակալությունները, ովքեր կխոսեն Հայոց ցեղասպանության օգտին, քանի որ կա նախադեպ՝ պատգամավորն է բարձրացրել նման հարց»,-մանարամասնեց Հակոբ Չաքրյանը: Gisher.news-ի այն հարցին, թե հնարավոր է Թուրքիայ ի հանդուրւժողական քաղաքականությանը սահմանափակվի 2015 թվականի ապրիլի 24 –ով, թուրքագետը պատասխանեց. «Տրամաբանական է, ամեն դեպքում մինջև օրս ոչ մի էական ու ռեալ քայլ չի արվել ընդունման և փոխհատուցման համար»: