Բավ է պառակտվել
04-02-2015 16:43

Թուրքիան չի մասնակցի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին

Թուրքիան չի մասնակցի ապրիլի 24-ին նախատեսվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի արարողությանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանչու Բիլգիչը: Նրա խոսքով՝ Թուրքիան չի ներկայանա Հայաստանում Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Նա նաև մեկնաբանել է Չանակալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված Թուրքիայում նախատեսվող միջոցառումները և նշել, որ միջոցառմանը մասնակցելու համար հրավիրված են բազում երկրների ներկայացուցիչներ: Դեռ ավելին՝ ապրիլի 23-ին Թուրքիայի կառավարությունը նախատեսում է Ստամբուլում կազմակերպել Խաղաղության վեհաժողովը: