Բավ է պառակտվել
31-05-2014 15:05

Տուն-ինտերնատում տարեցներն ապրում են կոտրված սրտով. լուսանկարներ

 

Բնության պահանջն է, մեծահասակը հոգ է տանում երեխայի մասին, իսկ երեխաները չափահաս դառնալով պարտավոր են հոգալ ծնողների և մեծահասակների մասին: Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում բնակվում է մոտ 280 մեծահասակ: Ցավոք, դրա թիվն աճելու միտում է նկատվում: Թերևս, տուն-ինտերնատում տարեցներն ապրում են հաշտ ու համերաշխ, սակայն յուրաքանչյուրի հոգում թախիծն է բնակվում: Տիկին Մարուսյան հիշելով իր մանկության տարիները, նշում է, մինչև 11 տարեկան փորձել է վայելել մանկությունը, բայց դրանից հետո ստիպված է եղել ապրել հասուն կյանքով, քանի որ հարկավոր էր հոգալ փոքր քույր-եղբայրների մասին, քանի որ ծնողները մահացել են: Տարեցներն արտաքուստ ցույց են տալիս, թե ապրում են ուրախ, բայց հոգու խորքում թախիծն ու վիրավորանքն է ապրում:

Gisher.news-ի հետ զրույցում Մարուսյա տատն արցունքն աչքերին է հիշում մանկության տարիները, քանի որ չի հասցրել վայելել այն ամբողջությամբ, կենցաղային խնդիրները խեղդել են, իսկ ահա Սերգեյ պապը հրաժարվում է խոսել իր մանկությունից, քանի որ այն անցել է դառը, քաղցր հիշողություններ գրեթե չունի: Սերգեյ պապի հուզմունքն իր անմիջական և ուրախ տրամադրությամբ կոտրում է Նանուլի տատը, հիշում է չարաճճի չի եղել, ունեցել է շատ ընկերներ:


Խորեն պապն ու Նանուլի տատն ամուսիններ են, ճիշտ է, զավակ չունեն, բայց ողջ կյանքում անսահաման սիրել ու սիրում են միմյանց, շատ են սիրում նաև երեխաների: Նանուլի տատը աշխատել է մանկապարտեզում, զարմանում է, ինչպե՞ս է հնարավոր զայրանալ երեխաների վրա:
Խորեն պապը հիշում է, դպրոցում լավ է սովորել, ունեցել է բարի մանկություն:

Զարմանալի է, բայց տարեցները դեռևս շարունակում են Աստծուն փառք տալ,նշում են, լավ, թե վատ, իրենց մանկությունն անցել է անփորձանք պայմաններում, այսօր արդեն պարտավոր են հարմարվել այն պայմաններին, որտեղ որ ապրում են, ընկերացել են, դարձել մի ընտանիքի պես: Բարեհամբույր աշխատակիցների շնորհիվ կազմակերպում են հետաքրքիր ժամանց, այցելում են թատրոն, համերգ և գնում են քաղաքից դուրս:

Սյուզի Ասատրյան