Բավ է պառակտվել
24-03-2015 17:25

Աշտարակում բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 24-ին՝ ժամը 13.31-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 3 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1925 թ. ծնված Ս. Ա.-ի դին: