Բավ է պառակտվել
05-05-2015 11:02

ՌԴ-ի միգրացիոն ծառայությունից ստացած դրական պատասխանների թիվն ավելանում է

Փետրվար ամսից Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունից դիմումների պատասխանների ստացման ժամկետն էապես կրճատվել է՝ նախկին 3,5 ամսվա փոխարեն դարձել է շուրջ 2 ամիս, միաժամանակ` կտրուկ աճել է դրական պատասխանների տեսակարար կշիռը: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից ու դա վերագրում ՌԴ ծառայության հետ տարվող հետևողական աշխատանքով: 2014թ. մայիսի 28-ից (ՌԴ մուտք գործելու արգելանքի հարցով գործընթացի սկիզբ) մինչ ապրիլի 15-ը ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն է դիմել ՀՀ 7201 քաղաքացի, որի հետևանքով Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն է ներկայացվել 6595 դիմում: Վերջինիս կողմից ուղարկված պատասխաների թիվը կազմում է 3674: Այսպես, եթե 2014թ. մայիսի 28-ից մինչև 2015թ. փետրվարի 16-ը ստացված 2657 պատասխաններից դրական է եղել 625-ը (23,5%), ապա այս տարվա փետրվարի 16-ից մինչև ապրիլի 15-ը ստացված 1017 պատասխաններից դրական է 532-ը (53,5%):