15-04-2015 08:25

ԵԱՏՄ երկրների աշխատանքային միգրանտները ՌԴ-ում արտոնություններ կստանան

Ռուսաստանյան իշխանությունների կողմից օտարերկրյա աշխատանքային միգրանտներին տրամադրվող արտոնությունների ծավալը ԵԱՏՄ-ում առավելապես հնարավորն է, հայտարարեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին երեքշաբթի կայացած «Համագործակցությունը միգրացիայի ոլորտում: Ժամանակակից միտումները» քննարկման ժամանակ: «Նշեմ, որ այսօր ՌԴ-ում ԵԱՏՄ երկրների աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին տրամադրվող արտոնությունների ծավալը բնակվելու և աշխատանքային մասով առավելագույնն է: Այսինքն, ոչ ԱՊՀ երկրների, ոչ հեռավոր արտերկրի գործընկերների հետ Ռուսատանը չի հաստատում արտոնությունների երկկողմանի ձևաչափ», - հայտարարեց գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով` ԵԱՏՄ երկրներից ժամանած աշխատանքային միգրանտները բազում արտոնություններից են օգտվում մի շարք ոլորտներում: Մասնավորապես, այժմնրանք այլևս պարտավոր չեն աշխատանքի թույլտվություն ձևակերպել, երկարաձգվել է ՌԴ-ի տարածքում գտնվելու ժամկետը, նրանք բուժօգնություն են ՌԴ-ի քաղաքացիներին հավասար, կարող են աշխատել ոչ միայն աշխատանքային, այլ նաև քաղաքացիական և իրավական պայմանագրով և այլն: Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն գործում է  2015 թվականի հունվարից: Միության կազմում են  Ռուսաստանը, Հայաստանը, Բեկառուսը և Ղազախստանը: Նախատեսվում է, որ մայիսին ԵԱՏՄ-ի կազմում կներառվի նաև Ղրղզստանը: