Բավ է պառակտվել
23-12-2015 09:36

Երևանում տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը մահացել է

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 23-ին՝ ժամը 07.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում (շուկայի մոտակայք), ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն: 
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ Է. Մ.-ն (ծնվ. 1953թ.) վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ Ս. Ս.-ն (ծնվ. 1953թ). տեղափոխվել է «Ս.Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: