Բավ է պառակտվել
30-01-2015 17:37

Եռյակը Գյումրիի ողբերգության հարցով լսումներ է պահանջում

Խորհրդարանական եռյակը առաջարկում է Գյումրիի ողբերգության հարցով խորհրդարանական լսումներ անցկացնել նոր ձեւաչափով: Այսօր խորհրդարանական եռյակի նիստի ավարտին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա՝ «այդ հանցագործությունը իրավական նորմերի սահմաններից դուրս է»: «Մենք նաեւ դեմ ենք, որպեսզի սա շոուի եւ տարբեր շահարկումների առիթ դառնա», - միաժամանակ վստահեցրել է պատգամավորը: Հակոբյանը նշել է, որ լսումներին անհրաժեշտ է ԱԳ նախարարի, ոստիկանապետի եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի մասնակցությունը: Պատգամավորը նաեւ հայտնել է, որ իրենք առաջարկում են խորհրդարանական լսումներ անցկացնել հաջորդ ուրբաթ: