Բավ է պառակտվել
03-06-2016 10:09

ՀՀ ԶՈՒ երեք բարձրաստիճան սպաների մեղադրանք է առաջադրվել

Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին, գնդապետներ Արմեն Մարգարյանին և Մհեր Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հունիսի 2-ին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին, գնդապետներ Արմեն Մարգարյանին և Մհեր Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես՝ Մ.Չիլինգարյանին և Ա.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ.Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։

Նույն օրը քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։ Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Նշենք, որ ՀՀ նախագահի որոշմամբ` մայիսի վերջին մի շարք բարձրաստիճան սպաներ են ազատվել աշխատանքից։