Բավ է պառակտվել
25-08-2015 12:43

Մոլդովայի քաղաքացիները Արմավիրwum Mercedes-ով հայտնվել են ջրանցքում

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Mercedes E220 մակնիշի 34 QZ 087 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Տարոնիկ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով` հայտնվել ջրանցքում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ավտոմեքենայում եղել են Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներ` 26-ամյա Վասիլ Պրեյդան, 23-ամյա Միխայել Ռաբուկան, 27-ամյա Վասիլի Մինիվան:  Դեպքի վայր ժամանած վերամբարձ կռունկի միջոցով փրկարարների, ճանապարհային ոստիկանների և գյուղացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս բերվեց ջրանցքից, որի մեջ լցված էր հագուստ, կենցաղային պարագաներ, իսկ նրաց համար վթարի վայր ժամանած մարդիկ ասում էին, որ վարորդն ու ուղևորները զբաղվում են առևտրով: