Բավ է պառակտվել
04-08-2015 08:47

Դժբախտ պատահար լեռներում

Երեք ռուս լեռնագնացներ զոհվել են Ղրղզստանի լեռներում աշխարհի բարձրագույն գագաթներից մեկի` Պիկ Լենին գագաթի նվաճման ժամանակ: Այս մասին հայտնում է Ղղրղզստանի ՊՆ Կենտրոնական շտաբի տեղեկատվական ապահովման վարչությունը: Պիկ Լենին լեռնագագաթը 7 հազար և ավելի մետր բարձրություն ունեցող լեռնագագաթներից մեկն է, որը գտնվում է Պամիրի լեռնային համակարգում` Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին:
«Ղրղզստանի զինուժի օդային ուժերի ուղղաթիռներով թռիչքներ են կազմակերպվել Բատկենյան մարզ` ՌԴ 3 լեռնագնացների դիակների էվակուացիայի համար, ովքեր զոհվել են Բատկենյան մարզի Կադամժայան շրջանում»: Ինչպես հաղորդվում էր առավել վաղ` Լեհաստանի քաղաքացի` 36-ամյա Միկոլայ Լանեցկին զոհվել է հուլիսի 29-ի գիշերը` Կադամժայան շրջանի դժվարանցանելի վայրում գտնվող Իսֆայրամ գետով սպորտսմեններին անց կացնելիս: Մի քանի օր շարունակ փրկարարները սահմանապահների հետ իրականացնում էին լեռնային գետից դիակի դուրս բերման դժվարագույն գործողությունը: Լենինի Պիկ գագաթի նվաճման ողջ պատմության ընթացքում աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ լեռնագնացներ են զոհվել տարբեր աղետների պատճառով: 1968թ-ին ԴՕՍԱԱՖ սպորտսմենները ձեռնարկել էին պարաշյուտային ցատկ նշված գագաթ: 10 հոգանոց խմբից 4-ը զոհվել էին: 1974 թ-ին ԽՍՀՄ լեռնագնացների կանանց 7 հոգանոց թիմը գագաթի մոտ ընկել էր փոթորկի մեջ, որը քնադել էր բոլոր վրանները և ոչնչացրել սարքավորումները: Բոլորը զոհվել էին ցրտահարումից: 1990 թ-ին հսկայական ձնահոսքը իր տակ թաղեց լեռնագնացների ճամբարը, որը գտնվում էր 5300 մետր բարձրության վրա: Այդ պահին այդտեղ էին գտնվում 45 լեռնագնացներ աշխարհի տարբեր երկրներից: Լենինի Պիկ գագաթի նվաճման ժամանակ այս տարվա հունիսին զոհվել է հայտնի ամերիկացի լեռնագնաց Զիվերդ Էնդրյուվը: Ղրղզստանի ՊՆ ուղղաթիռները այս տարվա սկզբից տարհանել են աշխարհի տարբեր երկրների 25 լեռնագնացների, որոնք հայտնվել էին վտանգավոր իրավիճակներում: Բացի այդ նրանք դուրս են բերել 8 մարզիկների դիակներ, հայտնում է Գլխավոր շտաբը: