Բավ է պառակտվել
16-05-2015 15:02

Խոշոր ավտովթար Երևանում

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Տիգրան Մեծ և Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկում՝ «Տաշիր Պիցցա»-ի հարևանությամբ, բախվել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Մարիա Սմիրնովայի վարած Mercedes մակնիշի MA-808-RU համարանիշի և Երևան քաղաքի Աէրացիա թաղամասի բնակիչ, 22-ամյա Հարություն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 60 ԼՏ 060 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 24-ամյա Իլոնա Ուլբենկյանը, 21-ամյա Ռոբերտ Գևորգյանը և Mercedes-ի վարորդ Հ. Սարգսյանը: 
Օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 շտապ օգնության բրիգադը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել Մ. Սմիրնովային, որից հետո վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ ինքն առողջական խնդիրներ չունի: