Բավ է պառակտվել
13-03-2015 12:23

Երրորդմասցի Լյովիկի գործով հետախուզվում են Ծգլը, Տլեն ու Գաստիկը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ: «Քաղաքացիներին կոչ ենք անում հիշյալ անձանց վերաբերյալ որեւէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12—32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: