Բավ է պառակտվել
16-03-2015 12:31

Նեմցովի սպանության գործով 3-րդ ֆիգուրանտին մեղադրանք է ներկայացվել

Մարտի 8-ին ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալված Համզաթ Բախաեւին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։ Գործով անցնող եւս մեկ ֆիգուրանտի՝ Շահիդ Գուբաշեւին մեղադրանք կներկայացվի մարտի 16-ին։ Մարտի 13-ին Մոսկվա գետի հատակին՝ Մեծ Մոսկվորեցկ կամրջի մոտակա հատվածում, որտեղ սպանվել էր Նեմցովը, հայտնաբերվել էր 2 ատրճանակ։ Պարզվել էր, որ ատրճանակներից մեկը հաստատ սպանության գործիքը չէ, իսկ երկրորդ ատրճանակի վերաբերյալ փորձագետները դեռեւս եզրակացություն չունեն։