04-02-2017 19:12

Ամերիկացիների մեկ երրորդը Հայաստանը բարեկամ երկիր է համարում. հարցում

ԱՄՆ-ի բնակիչների 27%-ը Հայաստանը բարեկամ երկիր է համարում, հարցվածների ևս 6%-ը գտնում է, որ այն ԱՄՆ-ի դաշնակիցն է:Այդպիսին են «YouGov» միջազգային հետազոտական ընկերության կողմից հունվարի 28-ից փետրվարի 1-ն ընկած հատվածում իրականացրած ինտերնետ հարցման արդյուքները:
Ընդ որում հարցման մասնակիցների 2%-ը նշել են, որ Հայաստանը ԱՄՆ-ի թշնամին է, իսկ 8%-ը՝ հայ-ամերիկյան հարաբերությունները ոչ բարեկամական են բնութագրել:
Հարցին պատասխանել դժվարացել են հարցվածների 57%-ը: Հետազոտության համաձայն Հայաստանը 144 երկրների ցանկում զբաղեցրել է 64-րդ տեղը:
Իբրև իրենց հիմնական թշնամի ամերիկացիները նշում են Իրանը և Հյուսիսային Կորեան: Իսկ Ռուսաստանը «թշնամիների» ցանկում զբաղեցրել է 6-րդ տեղը՝(22%):
Նշենք, որ հարցման մասնակիցները պետք է արտահայտեին իրենց կարծիքը՝ աշխարհի 144 երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների մասին: Ամեն հարցվող պետք է ցանկից պատահականորեն ընտրված 15 պետություններից յուրաքանչյուրի համար նշեր չորս կարգավիճակներից մեկը՝« դաշնակից», « բարեկամական» կամ «ոչ բարեկամական» պետություն, «թշնամի»: Իբրև պատասխան կարելի էր նշել նաև « չեմ կողմնորոշվում իմ գնահատականում» տարբերակը:
Հարցմանը մասնակցել է ավելի քան 7 հազար ամերիկացի: Արդյունքների սխալի հավանականությունը 1,5% է: