Բավ է պառակտվել
28-02-2015 08:44

Ռուսաստանում ընդդիմությունը մարտի 1-ին սգո երթ կանցկացնի

Ռուսաստանյան ընդդիմությունը նախատեսում է հրաժարվել Մոսկվայի հարավ-արեւելքում «Գարուն» երթի անցկացումից, փոխարենը նույն օրը քաղաքի կենտրոնում սգո երթ տեղի կունենա՝ կապված ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ: Այս մասին Twitter-ում գրել է ակցիայի կազմակերպիչներից Լեոնիդ Վոլկովը: «ՌՊՌ-Պառնաս» կուսակցության առաջնորդ Միխայիլ Կասյանովն իր հերթին հայտնել է, որ ընդդիմությունը Նեմցովի սպանության հետ կապված չեղյալ է հայտարարել Մոսկվայի քաղաքապետարանի հետ համաձայնեցրած երթը Մարյինոյի շրջանում: «Գարուն» երթը պետք է տեղի ունենար մարտի 1-ին Մոսվկայի Մարյինոյի շրջանում: «ՌՊՌ Պառնաս» կուսակցության առաջնորդներ Նեմցովն ու Կասյանովը այդ երթի կազմակերպիչներից էին: Ակցիայի հայտը ներկայացնողների շարքում են նաեւ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին եւ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին: Հիշեցնենք, որ Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա փետրվարի 28-ի գիշերը գնդակահարել են Բորիս Նեմցովին: 55-ամյա քաղաքական գործչի վրա կրակել են 6 անգամ, որից 4-ը դիպել է նրան: Նեմցովը մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթի կազմակերպիչներից մեկն էր: