Բավ է պառակտվել
19-01-2015 12:18

Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ հավաք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Երևանում՝ Ծիծեռնակաբերդում կլինի հավաք, որտեղից կկազմակերպվի լուռ քայլերթ:  Այս մասին Facebook սոցկայքում կազմակերպիչները միջոցառման իրազեկման էջ են բացել:  «2007-ից մինչև 2015-ն ընկած ութ տարիներն անցան արդարության սպասումով ու պահանջով: Ավելին, այս նույն սպասումով ու պահանջով է անցել նաև 1915-ին հաջորդող հարյուրամյակը: Սա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված առաջին հանրային արարողությունն է Երևանում, և հույս ունենք, որ շատերը կմիանան մեզ»,-ասված է խմբի էջում: