Բավ է պառակտվել
07-04-2015 10:22

«Դալնի Վոստոկ» նավը խորտակվել է ծանրաբեռնվածության պատճառով

Օխոտի ծովում խորտակված «Դալնի Վոստոկ» նավի փրկված նավաստին հաղորդեց, որ նավը խորտակվել է ծանրաբեռնվածության պատճառով: Ավելի վաղ նավի ծանրաբեռնվածության մասին հայտարարել են Սախալինի իշխանությունները, սակայն Ռուսձկնորսությունում տվյալ հայտարարությունը հերքել են: «Ըստ երևույթին նավում շատ բեռ կար, և ավելորդ բեռ են վերցրել: Ձուկը շատ էր», - պտմեց լրագրողներին Կորսակովի նավահանգստում ձկնորս Անատոլի Վասիլչենկոն: Նրա խոսքով` նավի խորտակման ժամանակ աղետի մասին որևէ ազդանշան չի ուղարկվել: «Երբ նավը սկսեց թեքվել, ժողովուրդը փորձեց իր ուժերով փրկվել: Հիդրոկոստյումները իրենց տեղում չէին, և նրանք ստիպված էին փնտրել դրանք», - ասաց նավաստին: Անձնակազմի մեկ ուրիշ անդամ պատմեց լրագրողներին, որ  նավում բազում փրկարարական միջոցներ կային: «Ամեն ինչ կար, սակայն ժողովուրդ շոկի մեջ էր և չգիտեր, թե ինչը որտեղ է գտնվում», - ասաց նավաստին: «Դալնի Վոստոկ»  նավը խորտակվեց Օխոտի ծովի ավազանում հինգշաբթի գիշեր: Նավում գտնվող 132 ձկնորսներից, որոնց թվում կար նաև 54 օտարերկրացի, սառը ջրից հանվեց 119 մարդ, որոնցից 56-ը զոհվել էին, իսկ մյուսները լուրջ վնասվածքներ էին ստացել: 13 նավաստիների ճակատագիրը առայժմ անհայտ է, սակայն դժվար թե նրանք փրկված լինեն, նույնիսկ եթե հասցրել են հիդրոկոստյումներ հագնել: Մասնագետների խոսքով` 15 րոպեից ավելի երկար նույնիսկ հիդրոկոստյումով ծովում գտնվելը մահվան պատճառ է դառնում: Ողբերգության հնարավոր պատճառներից է մարդկային գործոնը, սակայն ընդհանուր առմամբ ուսումնասիրվում է ավելի քան 10 հնարավոր վարկած: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: