Բավ է պառակտվել
27-11-2015 08:56

Թուրքիայից Ռուսաստան` Հայաստանով

Երևան–Ստամբուլ ավտոբուսը ճանապարհին է եղել շուրջ 35 ժամ, և ինչպես հայտարարում է ավտոբուսի վարորդ Ալին, բոլոր սահմաններն անցել է առանց արգելքների։ Վարորդի խոսքերը հաստատում են ավտոբուսից իջնող Հայաստանի քաղաքացիները։ «Մենք հանգիստ եկել ենք` առանց ուշացումների։ Երբ երեկ երեկոյան դուրս եկանք Ստամբուլից, ոչ մի խնդիր չկար»,– տպավորություններն պատմեց ուղևորներից մեկը` Մարուսյա Պետրոսյանը։ Հայաստանի զբոսաշրջային ընկերություններից մեկի մենեջերը նշում է, որ վերջին տվյալներով` Ռուսաստանի քաղաքացիները չեն կարողանում հայրենիք վերադառնալ Թուրքիայից և դիմում են զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներին` խնդրելով իրենց ուղարկել հարևան երկրներ այնտեղից, որպեսզի այնտեղից ուղևորվեն Ռուսաստան։ Ռուսաստան չեն կարողանում հասնել նաև բեռնատարները։ «Զբոսաշրջային գործակալությունները չեն ցանկանում իրենց վրա նման պատասխանատվություն վերցնել»,– ասում է մենեջերը` ավելացնելով, որ նույնը վերաբերում է բեռնափոխադրումներին։ Թուրքիայում Ռուսաստանի ներկայացուցչը պատասխանելով այն հարցին, թե բախվու՞մ են արդյոք խնդիրների հետ Ռուսաստանի քաղաքացիները Թուրքիայում` Սիրիայում կործանված Սու–24–ի պատճառով հարաբերությունների սառեցման ֆոնին։ «Ռուսաստանի քաղաքացիները ներկա պահին Թուրքիայից դուրս գալու հետ կապված խնդրով չեն դիմել։ Առայժմ նման բողոքներ կամ դիմումներ չկան»,– ասաց Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան աղբյուրը։ Այնուամենայնիվ, հայ զբոսաշրջային օպերատորը պնդում է, որ Թուրքիայում գտնվող ՌԴ քաղաքացիների շրջանում իրարանցում է նկատվում։ Ինչ վերաբերում է Հայաստան–Թուրքիա երթուղու դադարեցմանը, տուրօպերատորները հայտարարում են. «Նման բան չի լինի, և Երևանից հաջորդ ավտոբուսը դեպի Թուրքիա նախատեսված է շաբաթ օրը»։ Ավտոբուսի վարորդ Ալին փոխեց Երևան–Ստամբուլ ավտոբուսի դիմապակու ցուցանակը։ Քնելուց հետո նա կմեկնի Թուրքիա, ինչպես դա արել է բազմիցս։ Վարորդին սպասում են սահմանն անցնելը և ուղևորների պատմությունները, թե ինչպես են տարբեր երկրների մարդիկ ճանապարհորդում և ինչպիսի խնդիրներ են նրանց մոտ ծագում։