Բավ է պառակտվել
09-04-2014 12:37

Եթե տրանսպորտի գինը թանկանա իշխանությունները ՛՛հեշտ չեն պրծնի՛՛. Դավիթ Գևորգյան

Տնտեսագետ Դավիթ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը նշեց, որ Երևանում 100 դրամ ուղեվարձով կարելի է ավելի լավ համակարգ ունենալ։ ՛՛Թող Եվրոպայից չգնան փորձագետ բերեն, որ հասկանանք՝ մի շարք խնդիրներ լուծելու համար գումար պետք չէ: Համակարգային փոփոխություն է պետք, ասում են՝ էսքան պետք է վճարեմ, բայց ի՞նչ համար վճարեմ՛՛,-նշեց նա: Ըստ Դավիթ Գևորգյանի ուղեվարձի թանկացումների ժամկետը կախված է քաղաքական գործընթացներից, այդ որոշումը քաղաքական է, և արդեն վաղուց թանկացած կլիներ տրանսպորտը, եթե որոշակի քաղաքական գործընթացներ տեղի չունենային: ՛՛Ամռանը թանկացման փորձը ձախողվեց, բայց եթե խելացի իշխանություն լիներ, կմտածեր այնպիսի քայլեր անել, որ մարդկանց զայրույթը մի փոքր մեղմվեր: Հիմա էլ ուզում են թանկացնել, որովհետև բյուջեն լցնելու խնդիր կա՛՛,- ասաց նա և հավելեց, որ վարորդները պլանով են աշխատում, իսկ պլանների մասին ոչ մի խոսք չկա: ՛՛Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանին հարցնում եմ, թե որ վարորդն է երեք հարյուր երեսուն հազար աշխատավարձ ստանում, լռում է՛՛: Դավիթ Գևորգյանը նաև հայտարարեց, որ այս անգամ ուղեվարձի թանկացումը թանկ կնստի իշխանությունների վրա. ՛՛Այդքան հեշտ չեն պրծնելու՛՛,-զգուշացրեց նա: