Բավ է պառակտվել
26-10-2015 11:56

«Տրանսաերոն» դադարեցրել է թռիչքները

Ռոսավիացիան հոկտեմբերի 26–ից լուծարել է «Տրանսաերո» ավիաընկերության շահագործման հավաստագիրը, և փոխադրողը երկուշաբթի` Մոսկվայի ժամանակով ժամը 00.01–ից (Երևանի ժամանակով` 01.01-ից) դադարեցնում է թռիչքները։ Մոսկվայի օդանավակայանների չվացուցակի համաձայն` «Տրանսաերոն» վերջին չվերթը կկատարի Հոնկոնգի օդանավա կայանում` Մոսկվայի ժամանակով 21։05–ին Boeing-767 ինքնաթիռով։ «Տրանսաերոն» ի վիճակի չէր սպասարկել պարտքերը, որոնք լիզինգային պարտավորությունների հետ միասին կազմել են 250 մլրդ ռուբլի։ Նրա տոմսերի վաճառքը դադարեցվել էր, իսկ ուղևորներին տեղափոխում էին «Աերոֆլոտը» և այլ ավիաընկերություններ։ «Աերոֆլոտը» հաղորդել է, որ «Տրանսաերոյի» կողմից մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 15–ն իրացրած 1,9 մլն տոմսից «Աերոֆլոտի» օպերացիոն կառավարման տակ արդեն տեղափոխվել է 1,825 մլն մարդ, ինչը կազմում է տոմսերի ընդհանուր թվի 94,8 տոկոսը։ «Մինչև դեկտեմբերի 15–ը պետք է տեղափոխել շուրջ 100 հազար ուղևոր «Տրանսաերո» ավիաընկերության չվերթերի պատվիրված տոմսերով»,– ասվում է «Աերոֆլոտի» հաղորդագրությունում։ Այդ ուղևորներին կտեղափոխեն «Աերոֆլոտը» և այդ խմբի այլ ավիաընկերությունները։ Դեկտեմբերի 15–ից հետո կվերադարձվեն տոմսերով ուղևորների փողերը։ «Աերոֆլոտը», ավիաընկերության գնահատակաների համաձայն, «Տրանսաերոյի» ուղևորների փոխադրման հետ կապված խնդիրների համար կծախսի շուրջ 17 մլն ռուբլի։ Ընկերությունը նախատեսում է վերադարձնել դրանք` թռչելով «Տրանսաերոյի» միջազգային չվերթերով։ Այդպես «Աերոֆլոտին» մեկ տարով փոխանցվել է 56 նման չվերթ։