01-10-2016 13:10

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. վիրավորներից մեկը ծանր վիճակում է

 Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, Երևան- Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի սկզբնամասում բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1967 թ. ծնված Գ. Ե.) և «Բելառուս» մակնիշի տրակտորը (վարորդ՝ 1956 թ. ծնված Ն. Ե.):

Բախման հետևանքով տրակտորը կողաշրջվել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները և Հայատանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննչական խումբը:

«Փրկարարները «Բելառուս» ավտոմեքենայի վարորդին և ուղևորին՝ 1967 թ. ծնված Գ. Պ.-ին, դուրս են բերել ավտոմեքենայից: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժած Ն. Ե.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ.Պ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել», - նշվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: