Բավ է պառակտվել
04-07-2016 10:28

Հայաստանում ողբերգական ավտովթարից զոհվել է 6 մարդ

Հուլիսի 4-ին` ժամը 07.25-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի 296-րդ կմ հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Toyota Camry մակնիշի 01 DZ 022 և Кaмаз մակնիշի 250 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենաները, կան զոհեր և տուժածներ:

«Կապանի» բժշկական կենտրոնից հայտնում են, որ իրենց մոտ ոչ մի վիրավոր չկա, մեկ վիրավոր տեղափոխվել էր, տասը րոպե անց մահացել:

«Մեզ մոտ ավտովթարից տուժած ոչ մի վիրավոր չկա, բոլորը մորգում են»,- հայտնել է հիվանդանոցի բժշկուհի Ալլա Ալեքսանդրովնան:

Այլ մանրամասներ հիվանդանոցից չհայտնեցին:

Վթարի հետևանքով մահացել է 3 տղա, 2 աղջիկ և 1 երեխա։

Մահացածներն են՝ Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արտակ Ոսկանյանը, Կապան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ռուբեն Ավագյանը, 23-ամյա Սոնա Ջավադյանը, 1-ամյա Լիկա Ավագյանը, Երևանի բնակիչ, 24-ամյա Մուշեղ Մարջանյանը և Իննա Միքայելյանը, ում բնակության վայրն ու տարիքը ճշտվում է: Камаз-ը վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 47-ամյա Դավիթ Սամվելյանը: Մահացած Ռ. Ավագյանն ու Ս. Ջավադյանը ամուսիններ էին, իսկ Լ. Ավագյանը նրանց երեխան էր, և նրանք վերադառնալիս են եղել Ջաբրայիլից՝ իրենց զինվոր ազգականի տեսակցությունից: