Բավ է պառակտվել
13-08-2016 12:45

Ողբերգական վթար Երևան-Սևան ավտոճանապարհին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 13-ին, ժամը 03.46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Թ., ծնվ. 1988թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից ուղևոր Խ. Ֆ.-ը (ծնվ. 1982թ.) տեղում մահացել է, իսկ Հ.Թ.-ը՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև տեղափոխել Երևան քաղաք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:
Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: