06-06-2015 10:26

ՃՏՊ Սարատովկա գյուղի մոտ.զոհվել է 21-ից 24 տարեկան 7 երիտասարդ

Այսօր ժամը 00.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են 1994թ. ծնված Վ. Մ.-ն, 1991թ. ծնված Վ. Ա, 1993թ. ծնված Գ. Ղ.-ն, 1993թ. ծնված Ա. Տ.-ն, 1991թ. ծնված Գ. Պ.-ն, 1993թ. ծնված Կ. Խ.-ն և 1993թ. ծնված Ա.Բ.-ն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել` 01.33-ին: Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք, ավտոմեքենայի մասնատման և դիակների հանման համար:Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: