Բավ է պառակտվել
10-02-2015 07:57

Մայրը որդուն հրկիզելուց առաջ մուրճով է հարվածել նրա գլխին

Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին, իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանը նախքան հրկիզելը մուրճով հարվածներ է հասցրել 9-ամյա որդու գլխին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ արարքը որակվել է սպանության փորձ,

Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում 9-ամյա տղային գանգուղեղային վնասվածքներ պատճառելու և բնակարանը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։  Ինչպես հայտնում է քննչական կոմիտեն՝ քննությամբ պարզվել է, որ Ա.Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04։00-ի սահմանում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո սպանելու դիտավորությամբ մուրճով բազմաթիվ հարվածներ է հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում, ինչի հետեւանքով երեխան գանգուղեղային բաց վնասվածքներ է ստացել։ Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա.Բադալյանին ու Ֆ.Նահապետյանին դուրս են բերել բնակարանից։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է մուրճը՝ արյան հետքերով եւ բենզինի հոտով պոլիէթիլենային տարա։ Պատին արված «մեր մահվան պատճառը էդ սր-ն է» բովանդակությամբ գրությունից վերցվել են պատի քերուկներ։