Բավ է պառակտվել
29-01-2015 13:01

Գյումրում կատարվածը չպետք է ստվերի հայ-ռուսական հարաբերությունները.պատգամավոր

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, թե Գյումրիում Ավետիսյանների սպանությունը պետք չէ ստվեր նետի հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Արտառոց դեպք է տեղի ունեցել եւ բազմաթիվ վարկածներ են հնչում, բայց դրանց պատասխանները պետք է քննությունը տա: Քննությունը պետք է անցկացվի ամենաորակյալ ձեւով: Որքան էլ ողբերգական դեպք եղած լինի, պետք չէ ստվեր նետի մեր հարաբերությունների վրա»,- այսօր` հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Մարտիրոսյանը: ՀՀԿ-ական պատգամավորի հետ, սակայն, համաձայն չէ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, որը նշեց` հայ-ռուսական հարաբերություններ չկան: «Մի բան այս պահին հստակ է, որ Պերմյակովը միայնակ չի գործել: Այս դեպքերի ամբողջ ընթացքում Հայաստանի իշխանությունները շատ հանգիստ լսել են Ռուսաստանին: Ենթակայությունն ակնհայտ է: Ապացույցն այն է, որ Պուտինի հեռախոսազանգից հետո Սերժ Սարգսյանը ցավակցական խոսք հղեց: Եթե Ռուսաստանն է գործը քննելու, ապա դա շատ հարցեր եւ անվստահություն կառաջացնի»,- հավելեց կուսակցության փոխնախագահը: