Բավ է պառակտվել
05-12-2016 10:18

Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ

Դեկտեմբերի 5-ին տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի 12-րդ տարեշրջանի բացումը:

«Դեկտեմբերի 5-ին` ժամը 18:00-ին, հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ ներկա գտնվելու սահադաշտի 12-րդ տարեշրջանի հանդիսավոր բացմանը, որի ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես կգան Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաները», – նշվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:

Նախորդ տարի սահադաշտը բացվել էր դեկտեմբերի 11–ին։