Բավ է պառակտվել
11-11-2016 07:51

«Երևան» առևտրի տուն կբացվի Պետերբուրգում

Պետերբուրգի Նևսկի թաղամասում «Երևան» կհայտնվի։ Այսպես են անվանելու առևտրի տունը, որտեղ կլինեն ոչ միայն մեծածախ և մանրածախ առևտրի խանութներ, այլև հայկական խոհանոցի ուտեստներ առաջարկող ռեստորան։

Սանկտ Պետերբուրգում հայկական առևտրի տունը կնպաստի երկու երկրների միջև առևտրի զարգացմանը, հայտնում է Սանկտ Պետերբուրգի հեռուստատեսությունը։

Սանկտ Պետերբուրգի ձեռներեցության և սպառողական շուկայի զարգացման կոմիտեի սպառողական շուկայի զարգացման վարչության պետ Ելենա Պոդգորնայան կարծում է, որ Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի տան բացումը լրացուցիչ գովազդային հնարավորություն կստեղծի ռուսական շուկայում հայկական ապրանքները ներկայացնելու համար։

«Սա զգալիորեն կմեծացնի առևտրաշրջանառությունը մեր քաղաքաների միջև և թույլ կտա հայկական արտադրողի ապրանքը տարածել ամբողջ հյուսիս-արևմուտքում։ Մենք հուսով ենք համագործակցել հայկական սփյուռքի հետ»,- ասել է նա։

Պետերբուրգում աշխատանքներ են տարվում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչի տեղադրման ուղղությամբ։

«Դա մի կոմպոզիցիա է լինելու, որը տեղադրվելու է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական` Մոսկովյան շրջանում, որն, ի դեպ, Երևանի հետ համաձայնագիր է ստորագրել։ Եվ մեզ համար դա նույնպես կարևոր է, քանի որ քանդակը շատերին է հայտնի։ Այն ևս մեկ անգամ կընդգծի մեր ժողովուրդների մտերմությունը, պատմության և մեր միասնական քրիստոնեական հավատքի մտերմությունը», — ասել է Սանկտ Պետերբուրգի փոխմարզպետ Օլգա Կազանսկայան։ Մոսկովյան շրջանի այն հատվածը, որտեղ կտեղադրվի խաչը, կանվանակոչվի Հայկական պուրակ։ Օլգա Կազանսկայան հիշեցրել է, որ անցյալ տարի նոյեմբերին Վասիլևսկի կղզու Կամսկի այգում բացվել է Կոմիտասի արձանը։