Բավ է պառակտվել
12-12-2015 09:44

Թոփ - 10 մթերքներ ձմռան համար (ֆոտո)

Դրսում ձմեռ է, իսկ այն իր հետ բերում է ձմեռային դեպրեսիա և տրամադրության անկում: Հավերժական «ի՞նչ ուտել նիհարելու» համար հարցին միացել է ևս մեկը` «ի՞նչ ուտել դեպրեսիան հաղթահարելու համար»:
Ձեզ ենք ներկայացնում հակադեպրեսանտ տասը մթերքների ցանկ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը և էներգիա կհաղորդեն: Բանան

Բանանները ոչ միայն սրտի համար օգտակար կալիում են պարունակում, այլ նաև նյութեր, որոնք ստիպում են օրգանիզմին «երջանկության հորմոններ» սինթեզել: Այս համեղ մթերքը պայքարում է օրգանիզմում В խմբի վիտամինների պակասի պատճառով բարկության զգացումի, սթրեսի կամ դեպրեսիայի դեմ:

Սաղմոն կամ կարմիր ձուկ

Այս մթերքները թույլ են տալիս վերահսկել խոլեստերինի մակարդակը, պարունակում են տարրեր, որոնք նպաստում են տրամադրության բարելավմանը: Դժվար է գնահատել կարմիր ձկան մեջ պարունակվող օմեգա 3 ճարպաթթուների օգտակարությունն օրգանիզմի համար` դրանք ունեն հակաբորբոքային ազդեցություն, պահում են արյունատար անոթների տոնուսը, կարգավորում են արյան ճնշումը:

Դդմի սերմեր

Դդմի սերմերը պարունակում են սերմեր, որոնք սերոտոնին են արտադրում: Դրանց մեջ շատ են նաև վիտամիններն ու միներալները` նիացին և ֆոլաթթու, В խմբի, С, D և К վիտամիններ ոչ մեծ թվով, բայց ամենից շատ է E վիտամինը, որն արդյունավետ հակաօքսիդանտ է:

Ամբողջահատիկի հաց

Այս հացը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը թույլ է տալիս վերահսկել էներգիայի անջատումը` խուսափելով տրամադրության տատանումներից:

Սպանախ, լոբի, բրոքոլի

Այս մթերքները պարունակում են ֆոլաթթու և նյութեր, որոնք սերոտոնին են սինթեզում, ինչը կարևոր է լավ տրամադրության համար:

Հնդկահավի միս կամ հավի կրծքամիս

Այս թռչնամիսը պարունակում է В6 վիտամին, որը նպաստում է «երջանկության հորմորնների» արտադրությանը: Այս մսատեսակը պարունակում է նաև В9 և В12 վիտամիններ, որոնք նաև կոչվում են «կանանց հորմոններ», ինչպես նաև РР, А, Н, F վիտամիններ, մագնիում, ցինկ, երկաթ և այլ տարրեր: Դրա շնորհիվ կարգավորվում է արյան շրջանառությունը, և ամրանում է նյարդային համակարգը:

Կանաչ ոլոռ

Կանաչ ոլոռը պարունակում է Е վիտամին և երկաթ, որոնք պակաս են դեպրեսիայով տառապող մարդկանց օրգանիզմում: Ոլոռում պարունակվում է կարոտին, А, С, Н և В խմբի վիտամիններ, ավելի քան 20 հանքային նյութ, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ծծումբ, մագնիում, երկաթ և քլոր: Ոլոռի օգտագործումը նվազեցնում է կաթվածի, հիպերտոնիայի և ուռուցքային հիվանդությունների զարգացման հավանականությունը, դանդաղեցնում է մաշկի ծերացումը, հանում է հոգնածությունը և բարելավում է քունը:

Դառը շոկոլադ

Որքան ավելի է կակաոն շոկոլադում, այնքան ավելի է օրգանիզմում ֆենիլալանին արտադրվում օրգանիզմում այն օգտագործելիս, ինչն էլ ավելացնում է դոպամինի մակարդակն գլխուղեղում: Կակաոն պարունակում է սերոտոնին և դոպամին: Հենց դառը շոկոլադն էլ բարելավում է արյան շրջանառությունը և օգնում նիհարել:

Կաթնամթերք

Կաթը, յոգուրտը, թեթև պանիրը և կաթնամթերքի այլ տեսակներ պարունակում են կալցիում, D վիտամին և սպիտակուցներ, ինչպես նաև պեպտիդներ, որոնք օգնում են հաճույք զգալ և թուլանալ:

Ընկույզ

Ընկույզը պարունակում է Օմեգա 3 ճարպաթթուներ, այդ իսկ պատճառով շատ օգտակար են գլխուղեղի աշխատանքի համար, պահպանում են սրտի նորմալ գործունեություն և նպաստում են վնասակար խոլեստերինի դուրսբերմանը: Ընկուզեղենի կազմում է նաև սելենը` հանքանյութ, որը լավ տրամադրություն կապահովի: Դիետոլոգները կարծում են, որ օրական երկու ընկույզը էներգիայով կապահովեն: